Բարի օր Հասարակություն 

Իոաննիսյանի փաստեր ստուգո՞ղ, թե՞ փաստեր խեղաթյուրող հարթակը. Հերմինե Գրիգորյանն ապացույցներ է ներկայացրել Analitik.am-ի հրապարակման մասով

analitik.am

Հերմինե Գրիգորյանն իր ՖԲ էջում գրում է.

«Հարգելի ընկերներ, հրավիրում եմ ձեր ուշադրությունը Daniel Ioannisyanի տխրահռչակ fip.am-ի կողմից տարածված հայտարարությանը, թե իբր լրատվականներից մեկն ապատեղեկատվություն է տարածում Փաշինյանի՝ Իրանից վերադառնալու ժամանակ օդային տարածքն ու օդանավակայանը փակելու մասին: Ներկայացնում եմ ձեզ հոդվածում տեղադրված օդանավակայանի՝ փետրվարի 28-ի թռիչքների ժամանակացույցի սքրինը, որտեղ հորիզոնական կապույտով նշել եմ ժամանակային առումով ամենամոտ պլանավորված և ուշացած թռիչքները.
Ուղղահայացներով. կարմիրով նշել եմ թռիչքների պլանավորված ժամը (Պլանային Ժամանակը), կանաչով՝ պլանավորված վայրեջքի ժամը (Վայրեջքի Պլանային ժամ), նարնջագույնով՝ թռիչքի փաստացի ժամը (Փաստացի Մեկնում):

Բացատրեմ.
FZ 718 և EK 2207` պետք է թռիչքն իրականացվեր Երևանից 18:55 և վայրէջք կատարվեր Դուբայում 22:30: Երևանից թռիչքն իրականացվել է 22:22
A4 310` պետք է թռիչք իրականացվեր Երևանից 21:10 և վայրէջք կատարվեր Կրասնոդարում 22:20: Երևանից թռիչքն իրականացվել է 22:31
SU 1863` պետք է թռիչքն իրականացվեր Երևանից 21:35 և վայրէջք կատարվեր Մոսկվայում 00:15: Երևանից թռիչքն իրականացվել է 22:18

Ավելի պարզ բացատրեմ.
18:28-ից մինչև 22:18 ոչ մի թռիչք օդանավակայանից չի իրականացվել այդ օրը:

Հ.Գ. Հանրապետության առաջին դեմքի՝ արտերկրից թռիչքով վերադառնալու ժամանակ երկրի օդային տարածքը ՊԱՐՏԱԴԻՐ փակվում է. դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Ըստ ընթացակարգի՝ նման դեպքերում օդային տարածքը փակելու թույլատրելի առավելագույն ժամանակահատվածը 40 րոպե է, որից սովորաբար ամբողջությամբ չեն օգտվում, քանի որ, նույն անվտանգության նկատառումներից ելնելով, առաջին դեմքի մուտքն ու ելքն օդանավակայան պետք է իրականացվի հնարավորինս արագ: "Սովորաբար" ասելով նկատի ունեմ, թե ինչպես է դա արվել նախկին իշխանությունների ժամանակ:

Հ.Հ.Գ. Միանշանակ համաձայն եմ այն պնդման հետ, որ ապատեղեկատվություն տարածողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կարծես թե արդեն գիտեմ, թե ովքեր են ապատեղեկատվություն տարածողները:))

Հ.Հ.Հ.Գ. Ձեզ պարզապես էշի տեղ են դնում, նույնիսկ չեն փորձում նորմալ սուտ խոսել, քանի որ գիտեն, որ չեք էլ խորանալու: Չեմ զարմանա, եթե այս հոդվածին հավատացողներն ու տարածողները նույնիսկ այն բացած չլինեն:

Հարգելի AntiFake.am, ճիշտ է՝ սա այնքան էլ կարևոր նորություն չէ, բայց կարծում եմ, որ կարող է ձեզ հետաքրքրել, և, ինչու՞ չէ նաև, ուղղեք ինձ, եթե բան եմ բաց թողել»:

Նշենք, որ վերոնշյալ հոդվածը հրապարակել է Analitik.am-ը կայքը, և  ի գիտություն իբր փաստեր ստուգող կայքի, ոչ թե մարտի 5-ին, այլ փետրվարի 28-ին:

Նույն շարքից