Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել ռուսական C-400 գնելու պայմանագրից, հարցն իրենց համար փակված է: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Էրդողանը նշել է, որ պայմանագիրն արդեն ստորագրվել է, իսկ դրանից հրաժարվելու հարցը նույնիսկ չկա:
Թուրքիայի նախագահը նաև չի բացառել, որ C-400 համակարգեր ձեռք բերելուց հետո Անկարան կարող է մտածել արդեն C-500 համակարգերի մասին: