Գլխավոր Հասարակություն 

Ալո, Գոհար Լևոնովնա, ոնց ես, հիմա գիտե՞ս, որտեղ եմ կանգնած. Արմեն Սարգսյան

analitik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում մասնակցում է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությանը:

«Ինձ համար իսկապես շատ ուրախ օր է…»,-դեռ նոր էր նախագահ Սարգսյանը սկսել իր խոսքը, երբ նրան փոխանցեցին հեռախոսը: Իսկ զանգահարողը հենց Գոհար Վարդանյանն էր:

«Գոհար Լևոնովնա, ոնց ես: Հիմա գիտե՞ս, որտեղ եմ կանգնած: Կանգնած եմ այն գեղեցիկ լսարանում, որը կրելու է քո ու Գևորգի անունը»,-նշեց Սարգսյանը՝ շնորհավորելով տիկին Գոհարին,  որ այսուհետ Բրյուսովի անվան համալսարանում նման լսարան է լինելու:

Նախագահ Սարգսյանն առողջություն մաղթեց տիկին Գոհարին, նշելով, որ անպայման կայցելի նրան:

«Ես բախտ եմ ունեցել անձնապես ճանաչելու Վարդանյաններին: Մենք ինչ-որ իմաստով բարեկամներ ենք: Գոհարն ու մայրս Թեհրանում ընկերուհիներ են եղել: Իսկ երբ ես վարչապետ էի, պարոն Գևորգի հետ քննարկումներ եմ ունեցել, թե ինչպես կարելի է կատարելագործել և կատարյալ վիճակի բերել ՀՀ արտաքին հետախուզությունը: Հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, այլ նաև հետախույզներ, ինչն ապացուցել են Վարդանյանները»,-ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ լավ հետախույզ լինելու համար պետք է լինել հայրենասեր, իսկ Վարդանյանները 100 տոկոս հայ են ու 100 տոկոս ռուս:

Նույն շարքից