Բարի օր Հասարակություն 

Գևորգ Վարդանյանը կարողացել է 1,5 ժամում այնպես անել, որ Չերչիլի թոռնուհին սիրահարվի իրեն. Արմեն Սարգսյան

analitik.am

Այսօր՝ մարտի 7-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում մասնակցեց լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառման ժամանակ ՀՀ նախագահը հետաքրքիր պատմություն պատմեց, որը տեղի է ունեցել տարիներ առաջ.«Երբ ես Բրիտանիայում էի և դեռ ռուս-բրիտանական հարաբերությունները բարեկամական էին, պայմանավորվածություն ստեղծվեց, որ BBC-ն ֆիլմ կնկարահանի ռուսականա կենտրոնի հետ միասին Վարդանյանների մասին, այն կապ ուներ նաև Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հետ: Ես կազմակերպող բարերարն էի ծրագրի և միայն մեկ պայման ունեի, որ Չերչիլի թոռնուհին ու Վարդանյանները հանդիպման ժամանակ պետք է հայկական կոնյակ խմեն և հաստատեն, որ Չերչիլը սիրել է հայկական կոնյակ: Հանդիպումից հետո ես հանդիպեցի Չերչիլի թոռնուհու հետ ու պարզեցի, որ Գևորգ Վարդանյանը 1,5 ժամում կարողացել է անել այնպես, որ Չերչիլի թոռնուհին սիրահարվի իրեն: Սա խոսում է այն մասին, որ Գևորգ Վարդանյանը հզոր մարդ է՝ խելացի ու ուժեղ ինտելեկտով»:

Նույն շարքից