Հասարակություն 

Վարդանյաններն արդեն լեգենդ են. Հայաստանում Ռուսաստանի դեսպան

Սա ինձ համար և հաճույք է, և պատիվ, քանի որ Վարդանյաններն արդեն լեգենդ են, չնայած այն բանին, որ այս անունները միայն վերջերս են գաղտնազերծվել: Այսօր՝ մարտի 7-ին, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ  Վարդանյաններիի անվան լսարանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ինձ համար՝ որպես դեսպանի, հատկապես կարևոր և հաճելի է, որ այս անունները մարմնավորում են մեր երկու երկրների և ժողովուրդների միջև խորը կապերը: Վարդանյանը մեր ընդհանուր պատմության մասն է: Իսկ այսօրվա միջոցառումը խոսում է այն մասին, որ մեր հիշողությունը ողջ է: Մեր ընդհանուր խնդիրն է անել այնպես, որ մեր  հարաբերություններում այս իրականությունը շարունակվի՝ այդ թվում նաև հենվելով մեր ընդհանուր պատմության, լեգենդար մարդկանց վրա, ովքեր մեր երկրները կապում են ամուր կապերով: Մեզ համար խորհրդանշական է, որ լսարանը բացվում է հենց Բրյուսովի անվան համալսարանում, մի մարդու, ով ևս մեր բարեկամության խորհրդանիշերից է»,-ասաց դեսպանը:

Նույն շարքից