Երևանում, այսօր՝ մարտի 7-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել. Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող Երևանի «Ավտոբուս» ՓԲԸ 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի: Այս մասին հայտնում է news.am-ը՝ հավելելով, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել:
Ստեղծված իրավիճակի հետ կապված արդեն պարզաբանմամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետարանը: Մասնավորապես քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։
Այս պահին խնդիրը կարգավորվում է։