Թուրքական լոլիկ, թալիշների առաջնորդի ապաստանի հարց, ահա սա է այսօրվա ԱԺ-ում բարձրացվող կարևորագույն և ազգին հուզող հարցերը:
Մարզերում մարդիկ ճանապարհներ են փակում,կառավարության առաջ տարբեր սոցիալական խմբեր բողոքի ակցիաներ են անում,մարդիկ հստակ քայլեր են ակնկալում ԱԺ-ից և կառավարությունից,իսկ իրենք շարունակում են երկրորդական հարցերը ասպարեզ բերելով,խուսափել ամենա ակտուալ թեմաներից:
Չեն խոսում Արցախի հարցից,տնտեսական խոստացված ներդրումներից,զբոսաշրջության իրենց իսկ խոստացած բումից և խոսում են ամեն ինչից բացի կարևորից:
Սա ՞ է մեր քաղաքական օրակարգը, սրա համար են մարդիկ ձեզ վստահել և մանդատ տվել,որ հազարավոր պետական աշխատողի անվանեք արժեք չստեղծող զանգված և թիվ մեկ ամբիոնից նրանց մեղադրեք:
Իսկ երբևէ մտածել՞եք, որ այդ մարդիկ էլ են հայ, քաղաքացի, ունեն ընտանիք,երեխաներ,արժանապատվություն,ընկերություն,հարազատություն:Այդ մարդիկ ևս պետք է ապրեն ձեր թավշյա երկրում,բայց ձեր պատկերացումով,քանի որ նրանք փողոց չեն փակել և չեն քայլել ուրեմն արժեք ստեղծող չեն,այլ պարապ ժողովրդի հաշվին ապրող զանգված են:
Հնարավոր է ձեր թիմում,մարզպետ,թաղապետ և այլ չինովնիկներն էին արժեք ստեղծող,որ պարգևավճարներ միլիոններով ստացան երկու ամիս աշխատելուց հետո, բայց հավատացեք այդ «գերանդին»միշտ ձեր ձեռքում չի լինելու,որ դուք էլ որոշեք որ աշխատողին «հնձեք» իսկ որին ոչ:
Եվ վերջում շատ վատ ու տգեղ համեմատական էր, հնձելու մասին հնչեցված խոսքը, սեփական ժողովրդի և պետական համակարգի հազարավոր մարդկանց մասին: