Քաղաքական 

Էմին Երիցյանը՝ համայնքների վարչատարածքային բարեփոխումների մասին

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով համայնքների վարչատարածքային բարեփոխումներին՝ ասաց, որ դրանք ինքնանպատակ չպետք է լինեն և նպատակը համայնքների խոշորացումն է՝ դրանց միաձուլման միջոցով:

 

«Բոլոր երկրներում վարչատարածքային ռեֆորմը դժվար տեղի ունեցող գործընթաց է»,-ասաց Էմին Երիցյանը՝ ավելացնելով, թե վարչատարածքային բարեփոխումների հիմնական փաստարկը խնայողությունն է։

 

Ըստ պաշտոնյայի, խոշորացումը տարածքային կառավարման նախարարության առաջարկն է, ինչը նա լուրջ քաղաքական գործընթաց համարեց՝ նշելով, որ համայնքների խոշորացման ճանապարհով կարելի է վերաձևել Հայաստանը։ Էմին Երիցյանը տեղեկացրեց, որ քաղաքական ուժերն այս թեմայով հստակ դիրքորոշում չեն հայտնել, և առաջարկը երկկողմ քննարկումների դեռևս չի ենթարկվել։

 

«Պետք է տեղական հանրաքվեներ նախաձեռնվեն, որոնք, իհարկե, պարտադիր չեն, բայց որոնց շնորհիվ հնարավոր կլինի իմանալ նաև, թե այս հարցում ինչպիսին է բնակչության կարծիքը»,-նշեց նա:

Նույն շարքից