Մարտի 13-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունեց այսօր գործադիրի նիստի ժամանակ:
Արտահերթի օրակարգում ընդգրկված են «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը։