Բարի օր Հասարակություն 

Տղամարդիկ էլ այլ պարտականություններ ունեն. Նիկոլ Փաշինյանը՝ Զարուհի Բաթոյանին

analitik.am

Քանի որ վաղը Կանանց միջազգային օրն է, ես ուզում եմ օգտվել առիթից և իմ համերաշխությունը հայտնել կառավարությունում և տարբեր նախարարություններում աշխատող կանանց: Կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Բաթոյանը նշեց, որ կանայք նաև այլ պարտականություններ ունեն, բացի պետական ծառայությունը. «Մեզ հետ աշխատելու ընթացքում նրանցից հավելյալ ջանքեր են պահանջվում, ուստի ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել ամենօրյա աշխատանքի ու ունեցած ավանդի համար: Իսկ տղամարդկանցից աջակցություն եմ ակնկալում կանանց համար ազատ, ապահով միջավայր ստեղծելու գործում՝ նկատի ունենալով, որ հավասար հնարավորությունները ենթադրում է նաև պարտականությունների հավասար բաշխում»:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ լիարժեք միանում է ասվածին ու ուզում է հիշեցնել, որ տղամարդիկ նույնպես ունեն այլ պարտականություններ՝ բացի պետական ծառայությունը. «Այնպես չէ, որ տղամարդկանց պարտականությունը միայն պետական ծառայությունն է»,-կատակեց վարչապետը:

 

Նույն շարքից