Հասարակություն 

Դոնալդ Թրամփը նոր ազգանուն է հորինել Apple-ի ղեկավար Թիմ Կուկի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր ազգանուն է հորինել Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկի համար՝ նրան անվանելով «Թիմ Էյփլ»:

Վաշինգտոնում Աշխատանքի հարցերով նախարարության հետ հանդիպման ժամանակ Կուկը խոսել է այն հաջողությունների մասին, որոնք արձանագրել են կրթական նախաձեռնությունների ոլորտում:

«Դուք իրոք լուրջ ներդրում եք ունենում մեր երկրի զարգացման գործում: Մենք դա շատ գնահատում ենք, Թիմ Էյփլ»,-ասել է նախագահը:

 

 

Նույն շարքից