Հասարակություն գլխավոր 

Ռուսաստանում ֆեյք-նորությունների մասին օրենք են ընդունել

Ռուսաստանի պետդուման ամբողջությամբ ընդունել է ֆեյք-նորությունների արգելափակման մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նոր օրենքն արգելում է համացանցում տարածել ոչ հավաստի ինֆորմացիա: Նման ինֆորմացիա տարածող ռեսուրսներին սպառնում է արգելափակում:

Ֆեյքային են համարվում այն նորությունները, որոնք աղավաղված են ներկայացնում իրականությունը և սպառնալիք ստեղծում հանրության համար: Սպառնալիքների թվում են հարցերը, որոնք վերաբերում են մարդկանց առողջությանն ու կյանքին, կարևոր օբյեկտների աշխատանքին, կարգի խախտմանը և այլն:

Օրենքի կատարմանը հետևելու է Գլխավոր դատախազությունը:

Եթե նման ինֆորմացիա է հայտնաբերվում, այդ մասին անմիջապես տեղյակ է պահվում այն տարածող ռեսուրսը, որը պարտավոր է անմիջապես հեռացնել նորությունը: Եթե ռեսուրսը հրաժարվում է դա անել, որոշում է կայացվում դրա արգելափակման մասին:

 

 

Նույն շարքից