Հասարակություն 

«Աննա Հակոբյանին տեսնելու» համար վճարվելիք գումարն իրականում նվիրաբերություն է. Պատգամավոր

Ուրեմն կա էսպիսի միջազգային մշակույթ, կոչվում է՝ բարեգործական ընթրիք: Ինչ է դա նշանակում: Ընթրիքի իմաստն այն է, որ որևէ կազմակերպություն (գովազդի համար կարող են հրավիրվել հայտնի կամ հեղինակավոր մարդիկ) «վաճառում է» ընթրիքի տոմս, որի մի փոքրիկ մասը գնում է ընթրիքի կազմակերպմանը, մնացածը էդ ընթրիքի առիթ դարձած բարեգործական նպատակներին:

Այսինքն, եթե մարդիկ պատրաստ են լրիվ կամավոր հիմունքներով վճարել «Աննա Հակոբյանին տեսնելու» համար, նրանք դա անում են գիտակցված, որ իրենց վճարած գումարն իրականում նվիրաբերություն է, կոնկրետ դեպքում՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակով:

ՀԳ. Ինֆորմացիայի տարածումը, նույնիսկ մանիպուլյատիվ նպատակներով, միայն խրախուսվում է, քանի որ մարդիկ մեկ ա հասկանում են՝ ինչի մասին ա խոսքը:) (սքրինը վերցված է կայքերից մեկից):

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյան

Նույն շարքից