Ստրասբուրգում հունվարի 27-ին մեկնարկում է Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը:
Նստաշրջանի առաջին օրը պատվիրակները ԵԽԽՎ-ի նախագահին կընտրեն: Այդ պաշտոնին հավակնում են Ռոբերտ Վալտերը (Մեծ Բրիտանիա) եւ Ան Բրասորը (Լյուքսեմբուրգ):
Նստաշրջանի ընթացքում, որը կտեւի մինչեւ փետրվարի 21-ը, քննարկումներ տեղի կունենան նաեւ Ուկրաինայում դեմոկրատական ինստիտուտների գործունեության վերաբերյալ:
Կքննարկվեն նաեւ կլիմայի փոփոխության վերաբերյալ հարցեր, միջազգային կազմակերպությունների հաշվետվությունները` մարդու իրավունքների խախտման վերաբերյալ:
Ելույթով հանդես կգան ԵԽ-ի գլխավոր քարտւղար Տուրբյորն Յագլանդը:
Օրակարգում է նաեւ Մագնիտսկու գործը, համացանցի ազդեցությունը քաղաքականության վրա եւ Եվրոպայում միգրանտների ինտեգրումը: