Հասարակություն 

Քաղաքապետարանը չի հրաժարվել ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտքից

Կայքերից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր քաղաքապետարանը հրաժարվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից։

Հայտնում եմ, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծառայության որակը բարելավելու՝ ուղեւորների անվտանգության, ուղեւորահոսքերի կառավարման նպատակով քաղաքապետարանին պատկանող ընկերության ավտոբուսներից երկուսում տեղադրվել են տեսախցիկներ։

Ըստ արդյունքների, այդ պրակտիկան կկիրառվի նաեւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մնացած շարժակազմերում։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

Նույն շարքից