Հասարակություն 

Դա խուլիգանություն չէ, այլ անձի առևանգման փորձ. Նարեկ Մալյանի պաշտպան

Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է և ճանաչվել տուժող: Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա նշեց, որ հարուցվել է խուլիգանության հատկանիշներով քրեական գործ՝ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ՝ խուլիգանություն մի խումբ անձանց կողմից:

Աթանեսյանի խոսքերով,  իրենց դիրքորոշումամբ, դա խուլիգանություն չէ, այլ անձի առևանգման փորձ. «Դեպքի վերաբերյալ տվել ենք մանրամասն ցուցմունքներ, պահանջել ենք նախաքննության մարմնից առգրավել տարածքի բոլոր տեսախցիկների տեսանյութերը»,- նշեց Աթանեսյանը:

Հիշեցնենք՝ միջադեպից հետո Մալյանը հայտարարեց, որ իր վրա հարձակվել են իր տան մոտ և փորձել են առևանգել: Ռեստարտ խմբի անդամներն իրենց հերթին պնդում են, որ փորձել են Մալյանին գցել աղբամանը:

Նույն շարքից