Վարչապետի տիկնոջ խոսնակն արձագանքում է Աննա Հակոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու մասին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված լուրերին:
Այցի վերաբերյալ «Արմենպրես»-ի ճշտող հարցին ի պատասխան՝ Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշեց՝ պատշաճ ժամանակահատվածում կտրվի տեղեկատվություն: «Յուրաքանչյուր այցի վերաբերյալ պատշաճ ժամանակահատվածում ներկայացվում է տեղեկատվություն, որում հաղորդվում են այցի բոլոր մանրամասները»,-ասաց խոսնակը: