ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԼՂ հակամարտության կողմերի կանանց մարտի 8-ին ընդառաջ մաղթում է միայն մեկ բան՝ հարցի հնարավորինս շուտ կարգավորում:
Այս մասին Զախարովան խոսել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչ վերաբերում է հարցին, թե պետք է լինեն արդյո՞ք նախապայմաններ բանակցությունների վերսկսման համար, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել: