Հասարակություն 

Վարչապետի տիկինն անկասելի է դարձնում ամուսնու քաղաքական գահավիժումը. Նարեկ Սամսոնյան

Հայկական Ողբերգություն

-Վարչապետի տիկինն անկասելի է դարձնում ամուսնու, առանց այդ էլ արդեն ակնառու, քաղաքական գահավիժումը,

-Ամուսինը կնոջը տանում է վոյաժների, իսկ հետո փորձում է ցինիզմով փակել բրյուսելյան վոյաժի աղմուկը,

-Կինը ձեռի հետ ԱՄՆ գնալու պլաններ ա կազմում ու հեչ կապ չունի անունն ինչ ա դնում:

-Հետո պարզվում ա, որ նոր վարկ պետք ա վերցնեն,

-ԱԺ փոխխոսնակը մյուս կողմից ա շեֆին նեղը գցում, երբ հայտնաբերում ա, որ կանայք երեխա ունենալու առանձնահատկություն ունեն:

-ԿԲ-ից սկսում են 1/4 միլիարդ $-ով պակասել պահուստները,

-Ֆիննախը խոսում է 10.000 «պետության թշնամիների» մասին,

-Իոաննիսյան Դանիելի նախկին աշխատակիցը դառնում ա չինովնիկ ու սկսում պայքարել ԶԼՄ-ների դեմ,

-Հետո պարզվում ա էս մեր դատարանասեր Դանիելի «ապօրինի զավակը» մինչև էդ եղել ա ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում և այլն,

-Մամուլը սկսում ա լուրջ հակադրվել վարչապետի տիկնոջ ստին,

-Գործին են միանում ձերբակալությունները, բայց էդ արդեն թեմա չի ցրում:

Էս ամեն ինչի Ֆոնին պակասում ա էն պատանին, որը պետք ա վազի մարդկանց մեջ ու բոլորին ավետի, որ «Թագավորը մերկ է», իսկ «թագավորի աղջիկը» Բրյուսելում վաֆլի ա ուտում: Կարճ ասած Սանասարյանը սիրում ա բոլորիդ...

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյան

 

Նույն շարքից