Հասարակություն 

Հա լավ հասկացանք. Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարկացավ Արսեն Թորոսյանի վրա /տեսանյութ/. Tert.am

Կառավարության այսօրվա նիստում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և հարակից նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վրա: Փոխանցում է Tert.am-ը:

ՀՕ նախագծի քննարկմանը Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Ֆինանսների նախարարությունից նախագծի վերջնական տարբերակը ստացել են այսօր առավոտյան ժամը 10-ին. «Հիմա պետք է քվեարկենք մի նախագիծ, որն այսօր առավոտյան ենք ստացել, բայց դրանում փոփոխություններ են արվել, օրինակ՝ ծխախոտի ԱԱՀ-ն նախատեսվածից քիչ է ավելացվում: Մենք ներառված չենք եղել այդ քննարկումներում: Այս տեսքով չպետք է գնա ԱԺ»,- ասաց Թորոսյանը:

Վարչապետը զայրացավ, թե ինչո՞ւ տեղյակ չեն եղել քննարկումներից այն դեպքում, երբ փաստաթուղթը մի քանի ամիս է քննարկվում է. «Որ հ/կ-ն ասում է՝ մեզ չեն ներգրավել քննարկումների մեջ, ես հասկանում եմ, որ նախարարն է ասում՝ մեզ չեն ներառել քննարկումների մեջ, ինձ համար անհասկանալի է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից