«Ժամկետները կհամաձայնեցվեն, բայց ինձ թվում է՝ շատ չի ուշանա»,-այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալքի հանդիպման մասին:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ ձեռք է բերվել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման պայմանավորվածություն: