Հասարակություն 

Վալերիյ Օսիպյանը Գարնան և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորեց կին ծառայողներին ու ոստիկանների կանանց/Լուսանկարներ/

Մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական վարչական համալիրում տեղի ունեցավ տոնական միջոցառում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Գարնան և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորեց կին ծառայողներին ու ոստիկանների կանանց և մաղթեց սեր ու երջանկություն:

Ոստիկանության պետը կարևորեց կանանց ներգրավվածությունը համակարգում, քանի որ նրանք իրենց գործընկերների հետ, պատասխանատվությամբ ու մեծ նվիրումով են ծառայում օրենքին ու քաղաքացուն:

Վալերիյ Օսիպյանը բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած կին ծառայողներին պարգևատրեց մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով:

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց կանանց տոնին նվիրված համերգ:

Երգիչ-երգչուհիները իրենց գեղեցիկ կատարումներով շնորհավորեցին ներկաներին:

Ելույթ ունեցան նաև ոստիկանության զորքերի երգչախումբը, ոստիկանության «Նկարագիր» պարային համույթն ու ոստիկանության ծառայող Հրաչյա Սաֆարյանը:


        

Նույն շարքից