«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ
Մարտի 6-ին մամուլում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի քննարկման է դրվել «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է օրինականացնել դրանց օգտագործումը գիտական, ուսումնական և փորձագիտական նպատակներով։ Իհարկե՛, սա չի նշանակում, որ այսօր կամ վաղը կօրինականացվի թմրամիջոցների օգտագործումը հասարակության շրջանում, սակայն մտահոգվելու տեղիք է տալիս՝ այսօրվա որոշ իշխանավորների ծխախոտի ու մարիխուանայի մասին դատողություններից ելնելով։ Այնպիսի տպավորություն կա, որ փորձ է արվում հայ հասարակության մեջ կարծրատիպեր կոտրել և «մեկ գումարած մեկ» քայլով «փոխել մարդկանց գլուխները»՝ թմրեցնել նրանց։
Այս ամենից բխում է, որ , հանապազօրյա հացի նման, անհրաժեշտություն է առաջացել օրենքի նախագիծ մշակել, ըստ որի պետական բոլոր պաշտոնյաները ծառայության անցնելուց առաջ պետք է թմրամիջոցների օգտագործման պարտադիր բժշկական հետազոտություն անցնեն, քանզի անկախ ժամանակներից ու դարաշրջանից, ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ են սթափ պաշտոնյաներ»։
«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» ՀԿ