Հասարակություն գլխավոր 

Սիրիա մեկնած հայ մասնագետներից մեկը վիրավորվել է ականի պայթյունից

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են:

Նույն շարքից