Հասարակություն 

Աննա Հակոբյանը չի եղել Բրյուսել մեկնող պաշտոնական պատվիրակության կազմում

Ես ինքնաթիռ բարձրացրել ու ինքնաթիռից իջել եմ ամուսնուս հետո, բոլորը տեսել են, հետևաբար թաքնվելու խնդիր չի եղել: Այս մասին Հանրային եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաի կինը՝ Աննա Հակոբյանը՝ խոսելով իր բրյուսելյան այցի մասին և հավելելով, որ իր այցի մասին չի հայտարարվել, քանի որ ինքը պաշտոնական պատվիրակության կազմում չի եղել, պաշտոնապես չի ուղեկցել ամուսնուն. «Ինչ վերաբերում է նրան, թե ինչու եմ մեկնել, ապա նման այցերը, երբ ես պաշտոնական պատվիրակության կազմում չեմ, սակայն կարող եմ ուղեկցել իմ ամուսնուն, միակ հնարավորությունն են, որպեսզի մենք շփվենք իրար հետ»:

Աննա Հակոբյանը նշել է, որ իր ամուսինն աշխատանքի է գնում ամեն օր առավոտյան ժամը 07:30-ին, վերադառնում է տուն լավագույն դեպքում 21:30-22:30-ին, կամ ավելի ուշ. «Եթե նույնիսկ 21:30-ին է վերադառնում, փակվում է աշխատասենյակում և շարունակում է աշխատել: Ստացվում է, որ մենք շաբաթներով ուղղակի չենք շփվում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու եմ պաշտոնական ինքնաթիռով մեկնել, ոչ թե մասնավոր: Այդ ինքնաթիռն այսպես, թե այնպես մեկնում էր Բրյուսել, այնտեղ, որտեղ ես եմ նստում, որևէ մեկը չի նստում: Այսինքն, ինքնաթիռը թռնելու էր անկախ նրանից ես այնտեղ նստած էի, թե՝ ոչ: Երբ ամուսինս մեկնում է արտասահմանյան այցի, նրա համար հյուրանոցային սենյակ է ամրագրվում: Ընդ որում պետությունների ղեկավարների համար կան ստանդարտներ: Երբեմն լինում են անարդարաված մեծ սենյակներ, որտեղ կարելի է տեղավորել մեկից ավելի ընտանիքների: Ես հույս ունեմ՝ այն սենյակում, որտեղ ես պետք է գիշերեմ, նույնպես դատարկ է մնում, եթե ես այդ այցի ընթացքում նրա հետ չեմ լինում: Այսինքն, իմ մեկնելն ու այնտեղ գիշերելը բյուջեի վրա հավելյալ ծախս չի արժենում: Իսկ դրա փոխարեն ես կարողանում եմ ժամանակ ունենալ շփվել ամուսնուս հետ: Բրյուսել մեկնելու ժամանակ նույն պատճառով մեկնեց նաև մեր ավագ դուստրը: Սակայն, քանի որ այնտեղ մեզ տրամադրված սենյակում Մարիամը չէր կարող տեղավորվել, նրա համար մեր անձնական միջոցներով առանձին սենյակ ենք վարձել»:

Տիկին Հակոբյանը վստահեցրել է, որ բյուջեի հաշվին որևէ բան չեն անում, եթե այդ ծախսը նախատեսված չէ բյուջեով:

 

Նույն շարքից