Հասարակություն 

«Իմ քայլի» պատգամավորները զուսպ լինելու «դասեր են տվել» Դանիել Իոաննիսյանին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ինչ-ին գործերով օրերս եկել էր խորհրդարան:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, որ հայաստանյան նոր իշխանությունները փորձում են մի հարմար պաշտոնի տեղավորել Իոաննիսյանին, ինչպես օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ որպես նախագահ:

Սակայն արի ու տես, որ Դ. Իոաննիսյանը շարունակում է ժամանակ առ ժամանակ սկանդալների կիզակետում հայտնվել՝ մեկի հետ վիճելով, մյուսին «հաթաթա» տալով:

«Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ԱԺ միջանցքներում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները «դասեր էին տալիս» Դ. Իոաննիսյանին, թե սոցցանցերում պետք է մի քիչ զուսպ լինել, ամեն գրառման էլ չարձագանքել:

Թե որքանով վերջինս սերտեց իշխանության «թքած ունենալու նուրբ արվեստը», ցույց կտա ժամանակը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից