Մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Թուրքիա, ինչը կարևորում են երկու երկրների ներկայացուցիչները։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, Օլանդն արդեն Անկարայում է։
Ֆրանսիական մամուլն ընդգծում է այն հանգամանքը, որ Օլանդի այցը համընկնում է Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամի և սկանդալների հետ։
«Չնայած ամենին՝ Օլանդը փորձելու է թուրք-ֆրանսիական 500-ամյա հարաբերություններին նոր թափ հաղորդել։ Այսօր մեկնարկելիք այցի առաջին օրվա օրակարգն Անկարայում հագեցած կլինի քաղաքական, իսկ երկրորդ օրը՝ Ստամբուլում տնտեսական հարցերով»,- գրում է պարբերականը։