Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվաառթիվ: Կանանց միամսյակը առիթ է մեկ անգամ ևս շեշտելու ձեր կարևորության մասին թե՛ ընտանիքի պահպանման, թե՛ հայրենիքի զարգացման գործում, որովհետև հայ կինը դարեր շարունակ ընտանեկան ավանդույթների իրական պահապանն է: Յուրաքանչուր տան առողջպահության նախարարը հենց կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը։ Կնոջ դերը մեծ է բոլոր ասպարեզներում և հատկապես՝ առողջապահական, կրթական համակարգերում, բժշկագիտության ոլորտում։ Ավանդույթի համաձայն, ցանկանում եմ շնորհավորել այն կին բուժաշխատողներին, ապագա բժիշկներին, ովքեր մասնագիտական պարտքը կատարելով տոնական այս օրը կանցկացնեն բժշկական հաստատություններում, հոսպիտալներում, շտապօգնության մեքենաներում
Գնահատելով ձեր կարևոր ներդրումը համալսարանի բոլոր ուղղությունների զարգացման գործում մաղթում եմ աշխատանքային բազում հաջողություններ և վերելքներ, միշտ եղեք սիրված և գնահատված:
Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր