Այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի խորհրդական, քաղաքագետ Թևան Պողոսյանը, պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդյո՞ք թույլ կտան այս փուլում Արցախի վերադարձը բանակցային սեղան, նշեց, որ թույլ տվողն էլ, թույլ չտվողն էլ մենք ենք. «Ձեր պատկերացմամբ, բանակցությունների սեղանին կան մարդիկ, ովքեր ասում են քեզ թույլ եմ տալիս, թույլ չեմ տալի՞ս: Եթե այդպես լիներ, Մինսկի խմբի համանախագահներն ամեն մեկն իր համար ինչպես ուզեր, կլուծեր հարցը: Թույլ տվողը մենք ենք՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախում ապրող բոլոր հայերը: Մենք իրար ձեռք բռնած կոշորենք թույլ ենք տալու, թե՝ ոչ: Եթե կթուլանանք, կծուլանանք, կհանձնվենք, թույլ կտանք, եթե հակառակը՝ թույլ չենք տալու»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, և Արցախիին պետք է ներկայացնեն հենց ԱՀ իշխանությունները, իսկ ինքը կարող է ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետությունը: