Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին օրը ԵԽԽՎ պատգամավորները նախագահ են ընտրել Անն Բրասսորին: Նշենք, որ որպես ԵԽԽՎ նախագահի թեկնածուներ էին առաջադրվել Ռոբերտ Ուոլթերը և Անն Բրասսորը:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ քվեարկության արդյունքում ԵԽԽՎ նախագահի թեկնածուներից Անն Բրասսորը հավաքել է 165 ձայն, իսկ Ռոբերտ Ուոլթերը՝ 125: