Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը միանշանակ ընկնկելու է. Քաղաքագետ

Նոր իշխանությունների վարկանիշն այսպես, թե այնպես անկում ունենալու է, դա քաղաքագիտական օրենք է: Չի լինում այնպես, որ բարձր վարկանիշը պահպանվի տարիներ շարունակ: Մեկ տարվա ընթացքում, եթե հատկապես որևիցե գործողություն չես անում, վարկանիշն ընկնում է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ վարկանիշի անկում լինում է, եթե նույնիսկ դրական գործողություններ են արվում:

«Վարկանիշը միանշանակ ընկնելու է, իսկ հետո՞: Ով է այն ուժը, որն ավելի շատ գործողություններ կանի, կօգտվի վարչապետի վարկանիշի անկումից և կբարձրացնի իր վարկանիշը: Դա էլ չկա: Օրինակ 80 տոկոս  վարկանիշն իջավ ու հասավ 40-ի, իսկ հետո՞: Դրանից օգտվող ուժը չկա ոչ խորհրդարանում, ոչ էլ խորհրդարանից դուրս: Դա է խնդիրը, որ ոչ մի կողմից չկա գործընթաց դատարակ օրակարգը լցնելու համար: Իսկ օրակարգը լցվում է երկրորդական երրորդական նշանակության հարցերով: Դրա համար կան միայն օպերատիվ հարցեր»,-ասաց բանախոսը:

Բադալյանի խոսքերով, օրակարգի դատարկ լինելը շատ վտանգավոր է, քանի որ այդ դեպքում այն կարող է թելադրվել դրսից. «Կարևոր չէ, թե որ դրսից: Այստեղ կարևոր է նաև տեղեկատվական անվտանգությունը, որը բարձրացնելու ուղղությամբ ևս քայլեր չեն արվում: Չի մշակվում պարենային անվտանգության հարցը: Հիշում եք, 2008 թվականին Օսեթիայի տարածքում 10 օր պատերազմ եղավ, Հայաստանը սովի առաջ էր կանգնած: Ի՞նչ է լինելու, եթե նոր հարցեր առաջանան: Չկա հայեցակարգ կրթության և գիտության մասով ևս»:

Նույն շարքից