Քաղաքական 

Տհաճ անակնկալ՝ Նիկոլ Փաշինյանին. 168 ժամ

168.am-ը գրում է. «Հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել օրերս՝ «Մարիոթ» հյուրանոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անցկացրած փակ համաժողովից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համախոհների կողմից 2015 թվականի ապրիլին հիմնադրված «ՔՊ» կուսակցության չորրորդ համաժողովին երիտասարդ կուսակցականներից մեկը տհաճ անակնկալ է մատուցել քաղաքական ուժի առաջնորդ Փաշինյանին ու կուսակիցներին:

Ավելի քան 5 ժամ տևած համաժողովին ընթացքում, առնվազն 40 հին ու նոր կուսակցականների ելույթներից, երկար-բարակ ինքնագովեստի ճառերից հետո, երբ վարչապետ Փաշինյանը հարցրել է՝ ո՞վ է ուզում ելույթ ունենալ, ձեռք է բարձրացրել կապանցի կուսակցական մի երիտասարդ:

Հրավիրվել է ամբիոն, բայց նա ձայնի իրավունք ստանալուց հետո կաշկանդվել ու որոշել է տեղից ելույթ ունենալ: Սկզբում ափսոսանք է հայտնել, որ, եթե վստահ լիներ՝ իր ձայնը լսելի կդառնա, մի լավ կպատրաստվեր, բայց այն, ինչ հայտարարել է երիտասարդը՝ առանց պատրաստվելու էլ կարողացել է զարմացնել ՔՊ-ականներին:

Տիգրան անունով երիտասարդն անցյալ վաղակատար ձևաբայով է խոստովանել կուսակցության հանդեպ իր սիրո, հավատի ու ոգեշնչման մասին: Տիգրանը հուսահատ հիշել է, որ հավատում էր կուսակցության գաղափարներին՝ դեռ անցած տարի, ափսոսանքով հիշել է, թե ոնց էր սատարում հեղափոխությանն ու հռչակված սկզբունքներին, ոնց էր վարակում իր միջավայրի մարդկանց, որպեսզի միանային նախկին վարչակարգը տապալելու արշավին, պայքարեին հանուն Նոր Հայաստանի ձևավորման:

Ու այս ամենի համար, ասել է, որ չի զղջացել, բայց ափսոսանք է հայտնել Տիգրանը, որ այսօր՝ համազգային շարժումից մեկ տարի անց, հակառակում է համոզվում, ցավով արձանագրել է, որ ինքն ու իր համախմբած մարդիկ հետհեղափոխական Հայաստանում գրեթե չեն տեսնում փոփոխություններ, և, որ շատ ու շատ դեպքերում ներկայիս իշխանավորները նույնիսկ կրկնում են հին բարքերը:

Տիգրանն իր հիասթափությունն է հայտնել նաև Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում տիրող մթնոլորտի վերաբերյալ, կարծիք է հայտնել՝ ասելով, որ իր հարազատ նորաստեղծ կուսակցության ներսում՝ իշխանական ուժ դառնալուց հետո, ինչ-որ ներքին խմորումներ են ընթանում, մարդիկ խմբավորվում են մի քանի անձանց շուրջ ու լուռ պայքարում են միմյանց դեմ, ինչը նա անազնիվ ու վտանգավոր է համարել»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից