Սպորտ Հասարակություն 

Սոլարին կհեռացվի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից. Փոխարինողի անունը հայտնի է

«Ռեալի» ղեկավարությունը մտադիր է պաշտոնից ազատել Սանտիյագո Սոլարիին և հրավիրել Ժոզե Մոուրինիոյին:

Ինչպես հայտնում է Telemadrid-ը, Արքայական ակումբի տնօրենների խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել և որոշել հեռացնել Սոլարիին, ինչի մասին կհայտարարվի ամենամոտ օրերի ընթացքում: Նշվում է, որ արգենտինացին դուրս չի բերելու ակումբն առաջիկայում կայանալիք «Վալյադոլիդի» դեմ հանդիպմանը:

Գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու է պորտուգալացի մասնագետը, ով կարող է Արքայական ակումբում մնալ նաև հաջորդ մրցաշրջանում:

 

Նույն շարքից