Հասարակություն 

Կյանքի տևողությունն այնքան էլ ուղղակի կապ չունի ծխախոտի սպառման ծավալի հետ. Աշոտ Բարսեղյան

Հայաստանի ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանն իր ՖԲ էջում գրում է.

Ուզում եմ երկու պարզ փաստի ձեր ուշադրությունը հրավիրել:
Ուրեմն ստացվում է այնպես, որ կյանքի տևողությունը պարզվում է որ այնքան ել ուղղակի կապ չունի ծխախոտի սպառման ծավալի հետ երկրի մակարդակով:

Պարզ օրինակ` Լյուքսեմբուրգը ամենաշատ սիգարետ սպառող երկրներիցա, միաժամանակ ունենալով միջին կյանքի տեողության բարձր մակարդակ, իսկ ահա աֆրիկյան երկրներում ամենակարճ կյանքի տևողությունն է, միաժամանակ ամենաքիչ սիգարետի սպառումով: Իսկ ահա առողջապահության մակարդակով Լյուքսեմբուրգը աշխարհում առաջինն է!!!

Մեկ այլ օրինակ` Չինաստանը! Այս երկիրը երկու ցուցանիշով առաջատար է` մեկ շնչին ընկնող ծխախոտի սպառումով և մեկ միավոր ծխախոտի միջին գնի բարձրությամբ: Հետևություն արեք սիգարետի գնի և սպառման մակարդակի կապի մասին...

Այս օրինակներս ինչի համար են` Հայաստանը պիտի լինի հարուստ երկիր, բիզնեսը ծաղկի եվ մնացած ամեն լավ բան սրա հետևանքը կլինի:

Եղեք հարուստ և առողջ

 

 

Նույն շարքից