Հասարակություն 

Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի «Viva Technology 2019» միջոցառմանը

«Մայիսի 16-18-ին Փարիզում տեղի կունենա «Viva Technology 2019»` Եվրոպայում տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը։

ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումները ներկայացնելու, նոր հնարավորություններ ստեղծելու և աշխարհի առաջատար կազմակերպությունների հետ մեկտեղ նորարարությունների կենտրոնում գտնվելու համար այս տարի ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի (http://ugabfrance.org) և G2iA-ի (https://g2ia.fr) կողմից նախաձեռնվել է Viva Technology միջոցառմանը կազմակերպել Հայաստանի մասնակցությունը՝ առանձին տաղավարով՝ որպես տարածաշրջանի նոր Սիլիկոնյան հովիտ։

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, աջակցելով ծրագրի իրականացմանը, կոչ է անում հայկական առաջատար կազմակերպություններին, ինչպես նաև շահագրգիռ անձանց աջակցել կազմակերպիչներին՝ Հայաստանը VivaTech 2019-ում լավագույնս ներկայացնելու համար։ Տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունները, ստարտափները և հետաքրքրված անձինք VivaTech-ի Հայաստանի տաղավարում մասնակցություն ունենալու կամ ծրագրի իրականացմանն աջակցելու համար կարող են դիմել նախաձեռնող խմբին հետևյալ կոնտակտներով՝ [email protected], +374 93 50 25 44»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նույն շարքից