Բարի օր Հասարակություն 

Թուրքիայի նախագահը հայերեն գրառում է արել իր թվիթերյան էջում

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայերեն գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ ցավակցություն հայտնելով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:

«Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտանիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն», - ասվում է Էրդողանի թվիթերյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացավ մարտի 8-ին,  նա 9 տարի  գտնվում էր կոմայի մեջ։

Նույն շարքից