Բարի օր Հասարակություն 

Ինչու Հայաստանը չկարողացավ քաղաքական ապաստան տրամադրել Թալիշ գործիչ Ֆահրոդին Աբոսզոդային

analitik.am

Ադրբեջանի քաղաքացի, թալիշ գործիչ Ֆահրոդին Աբոսզոդան չի դիմել ՀՀ-ում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով  ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին»։

«Օրերս Ազգային ժողովում պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Մնացականյանին, թե ինչու Հայաստանը չկարողացավ քաղաքական ապաստան տրամադրել Թալիշական ազգային շարժման նախագահ Ֆահրոդին Աբոսզոդային:

Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցը, ինչու Հայաստանի կողմից որոշ քայլեր չձեռնարկվեցին» հարցին Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Ինչպես մեզ տեղեկացրել են ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայությունից, Ադրբեջանի քաղաքացի, թալիշ գործիչ Ֆահրոդին Աբոսզոդան չի դիմել ՀՀ-ում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:

 

Նույն շարքից