Հասարակություն 

Չար լեզուներն ասում են, որ Փաշինյանը մոտավորապես կարող է հանգիստ պատմել գործակալների՝ իր կառավարության մոտ 30-40 տոկոսի մասին․ Եղիազարյան

«Գործակալների թեման շատ հետաքրքիր է, օրերս «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի  տնօրեն Լարիսա Մինասյանը հայտարարեց, որ օգնել է Փաշինյանի հեղափոխությանը, ինչպե՞ս է օգնել, իհարկե, չի ասում, որ գնացել Տերյան-Սայաթ-Նովա փողոցներում պառկել ու ճանապարհ է փակել։ Նրա օգնությունը կարելի է պատկերացնել, որ գումարներ է եկել, որոնք տիկին Լարիսան փոխանցել է, այսինքն՝ նա մաս ունի այդ հեղափոխությունից։ Եթե մաս ունի հեղափոխությունից, ուրեմն Նիկոլ Փաշինյանը գործակալական բացահայտման աշխատանքները պետք է սկսի իրենից, թող հանրությանը պատմի, թե ի՞նչ կապ ունի տիկին Լարիսայի հետ»,- 168.am-ի հետ զրույցում նշել է  ԱԱԾ նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է մերժվեն այն քաղաքական գործիչները, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան՝ քաղաքական գործիչներ։

Այս մասին վարչապետը հայտարարել էր փետրվարի 27-ին Իրան կատարած այցի ընթացքում, սակայն նա կոնկրետ անուններ չէր նշել։

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, երբ այս մասին ՀՀ վարչապետը կմանրամասնի, այն ժամանակ էլ ինքը կասի՝ դա գործակալական կա՞պ է, թե՞ ոչ։

«Հետո թող ասի Սանասարյան Դավիթի մասին, այն Սանասարյան Դավիթի, որը չգիտեմ դրսի որ կառույցի դրդմամբ՝ Ռուսաստանի դրոշն այրում էր Ռուսաստանի դեսպանատան առջև։ Թող մեզ մի քիչ պատմի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մասին, մի քիչ էլ՝ ԿԳ նախարարի մասին։ Չար լեզուներն ասում են, որ նա մոտավորապես կարող է հանգիստ պատմել գործակալների՝ իր կառավարության մոտ 30-40 տոկոսի մասին։ Երբ այս մասին նա պատմի, ես էլ կգամ, կասեմ, թե գործակալը որտե՞ղ է ծնվում, և ո՞ւր է գնում»,- ասել է Գ. Եղիազարյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից