Բարի օր Հասարակություն 

28 տոննա ոսկի, 47 արվեստի գործ․ Հրապարակվել է Երրորդ ռեյխի գանձերի քարտեզը

analitik.am

Գերմանիայում հրապարակել են Երրորդ ռեյխի սպա Էգոն Օլլենհաուերի օրագիրը, որտեղ ասված է, թե որտեղ են պահված Երրորդ ռեյխի գանձերը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Օրագրում նշված է, որ Ադոլֆ Հիտլերը կարգադրել է գանձերը՝ ոսկին, արվեստի գործերը և այլն, պահել Լեհաստանից նահանջելու ժամանակ։ Գանձերը 260 բեռնատարով պահվել են նվաճված երկրի 11 տարբեր վայրերում, որպեսզի խորհրդային զորքերը չկարողանան գտնել դրանք։

Նշվում է, որ պահված է մոտ 28 տոննա ոսկի, թանկարժեք զարդեր, մեդալներ, կրոնական նմուշներ, 47 արվեստի գործ, այդ թվում՝ Ֆրանսիայից գողացած Բուտիչելիի, Ռուբենսի, Կարավաջոյի, Մոնեի, Ռաֆաելի և Ռեմբրանտի գործերը։

Տասնյակ տարիներ օրագիրը պահվել է Կվեդլինբուրգում՝ մասոնական լոժայում, ապա այն փոխանցվել է Schlesische Brücke հիմնադրամին։ Այն չի հրապարակվել հենց մասոնական լոժայի պահանջով։ Կազմակերպության անդամները չեն ցանկացել, որ օրագիրը հրապարակվի, քանի դեռ ողջ են պատերազմի այն մասնակիցները, ովքեր կապ ունեն այդ իրադարձությունների հետ։

Հիմնադրամի աշխատակից Ռոման Ֆուրմանյակը հայտարարել է, որ գերմանական 5 կրթական կենտրոններ արդեն հաստատել են օրագիրի չկեղծված լինելը։ Այս պահին հիմնադրամը ստուգում է այն տեղերը, որտեղ կարող են պահված լինել գանձերը։

Նույն շարքից