Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռք բերումը լուրջ հետևանքներ է ունենալու։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Փեհոնին։
Ամերիկացի չինովնիկի խոսքերով, Վաշինգտոնում հասկանում են, որ Թուրքիան ձգտում է ուժեղացնել իր հակաօդային պաշտպանությունը, սակայն С-400-երի ձեռք բերումը սահմանափակումների է հանգեցնելու Անկարա-ԱՄՆ, Անկարա-ՆԱՏՕ համագործակցության հարցում։
Մարտի 8-ին, ԱՄՆ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Չարլզ Սամմերսը հայտարարել էր, որ Անկարայի կողմից С-400 համակարգերի ձեռքբերումն արգելափակելու է ամերիկյան F-35 կործանիչների և Patriot համակարգերի մատակարարումը Թուրքիային։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ամերիկյան կողմն Անկարային ավելի լավ պայմաններ է առաջարկել, որպեսզի թուրքական կողմը ձեռք բերի Patriot համակարգեր՝ ռուսական С-400-ի փոխարեն, սակայն Անկարան պատճառաբանություններ է որոնում նման գործարքից խուսափելու համար։