Մարտի 8-ին կանանց տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կնոջը՝ Նունե Սարգսյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին շնորհավորեցին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը։ Աննա Հակոբյանի մասով նույնիսկ հայտնվեց, որ նա ծաղկեփնջեր է ստացել ՌԴ նախագահից և վարչապետից:
Հետաքրքիր է, որ հայկական կողմից նմանատիպ շնորհավորանք մյուս կողմին չեղավ։ Եթե Վլադիմիր Պուտինն ամուսնալուծված է և նրա մասով կարելի է հասկանալ, ապա Դմիտրի Մեդվեդևը կին ունի, ուստի գոնե վերջինիս կարելի էր շնորհավորել։
Հավելենք, որ Մարտի 8-ի կապակցությամբ Արմեն Սարգսյանը պաշտոնական հայտարարություն էր տարածել, իսկ ՀՀ վարչապետը նախընտրեց առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով շնորհավորել կանանց և բանաստեղծություն նվիրել։ Վարչապետ Փաշինյանը նաև երեկոյան Երևանում ծաղիկներ բաժանեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Նիկոլ Փաշինյանին առհասարակ հատուկ է մարդկանց հաճելի անակնկալներ մատուցելը։ Թերևս բավական է հիշեցնել, որ նա նմանատիպ ակցիա արեց նաև Գրքի տոնի կապակցությամբ՝ գրքեր բաժանելով Երևանի փողոցներում։ Մնում է հուսալ, որ մի օր էլ վարչապետը նմանատիպ ակցիաներով կուրախացնի Երևանից դուրս բնակվողներին։