Հասարակություն 

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հետ է վերցրել դատական հայցն ընդդեմ փաստաբան Երվանդ Վարոսյանի

Հաշվի առնելով իմ և փաստաբան Երվանդ Վարոսյանի միջև առկա դատական վեճերի հանդեպ որոշակի հանրային և մասնագիտական շրջանակների ուշադրությունը, հայտնում եմ հետևյալը.

1) Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության արմատավորման նպատակով հարկ է միավորել բոլորիս ջանքերը։ Իրավական բարդ տեսական և գործնական բնույթի հարցերի լուծումը պահանջում է շահագրգիռ քննարկումներ, բացմտություն ու բոլոր առկա կարծիքները բազմակողմանի դիտարկելու և հաշվի առնելու անհրաժեշտություն:

2) Վեճերի լուծման այնպիսի միջոցները ինչպիսիք են հաշտարարությունը և կառուցողական բանակցություններն առավել հարմար են անկեղծ և անմիջական մթնոլորտում ամենակնճռոտ խնդիրների քննարկման համար։

3) Ինչ վերաբերում է իմ կողմից նախկինում արտահայտած սուր գնահատականներին, ապա ցավում եմ, եթե դրանք գնահատվել են իբրև վիրավորական: Իմ կողմից թիրախավորվել է իրավական խնդիրը և ոչ թե անձը։

4) Պատրաստ եմ գործընկերային մթնոլորտում քննարկել հանրային ծառայության ոլորտին առնչվող ցանկացած իրավական հարց թե՛ Երվանդ Վարոսյանի և թե՛ մասնագիտական շրջանակների այլ ներկայացուցիչների հետ։

5) Վերոհիշյալի հաշվառմամբ, որոշում եմ կայացրել միակողմանիորեն հրաժարվել հայցից։

Հ.Հովհաննիսյան

 

Նույն շարքից