Քաղաքականություն 

Օլանդը կայցելի Ադրբեջան

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջան կմեկնի մայիսին. տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ անանուն աղբյուրների հղումով։

Ադրբեջան այցելելու մտադրության մասին Ֆրանսիայի նախագահը հայտնել էր ավելի վաղ՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում։

Հանդիպման ընթացքում նախագահ Օլանդը գոհունակություն էր հայտնել վերջին շրջանում ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ։

Մինչև Օլանդի այցը, Բաքվում հյուրընկալվելու է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը։ Նրա այցը նախատեսվում է մարտին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Օլանդը մտադիր է այցելել նաև Հայաստան. այցը, ենթադրաբար, տեղի կունենա մայիսին։

Նույն շարքից