Բարի օր Հասարակություն 

Մահացել է «Կովկասի գերուհին» ֆիլմում Մհեր Մկրտչյանի խաղընկերը

analitik.am

Կյանքի 97-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Սիրված դերասանը մահացել է այսօր, ժամը 13։30-ին, հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր երեկ։

Էտուշը մարմնավորել է բազմաթիվ դերեր ինչպես թատրոնում, այնպես էլ՝ կինոյում։ Հայ հանդիսատեսին նա թերևս հայտնի է «Կովկասի գերուհին» ֆիլմից, որտեղ մարմնավորել է Սաախովի կերպարը։

 

Նույն շարքից