Հասարակություն 

Քաղցկեղի խնդիրներից մինչև հանրային վայրերում ծխելու և նարգիլեի արգելք․ Արսեն Թորոսյանը նորից կգնա ԱԺ

Հարգելի՛ գործընկերներ,

Երկուշաբթի օրը, ամսի 11-ին, ժամը 9:30-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հրավիրել ենք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Քննարկելու ենք խնդիրների լայն շրջանակ ՝ առողջապահության ոլորտում վերջին շրջանում արված բարեփոխումներից ՝ քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի բուժման ոլորտում առաջսրկվող նոր փոփոխություններից, մինչև հանրային լայն հնչեղություն ստացած հարցերի քննարկում, ինչպես օրինակ ՝ հանրային վայրերում ծխելու և նարգիլեի արգելումը:

Նիստը բաց է լրատվամիջոցների համար, ինչպես նաև, նիստին կարող են մասնակցել այլ հանձնաժողովների պատգամավորներ ևս, ում հետաքրքիր են նշյալ խնդիրները:

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

 

Նույն շարքից