Հասարակություն 

Իմ պոպուլիստ նախարար․․․

Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գևորգյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է․

«Ըստ պաշտոնական հարցումների պաշտոնական պատասխանի`

ՀՀ առողջապահության նախարարությունը չի հանդիսանում ուղղաթիռի ձեռք բերման պայմանագրի կողմ:

ՀՀ առողջապահության նախարարությունը չի վարձակալում ուղղաթիռ:

Փաստորեն, եթե առողջապահության նախարարությունը ոչ մի աղերս չունի ուղղաթիռներ ձեռք բերելու և/կամ վարձակալելու հետ, ապա սանավիացիայի ստեղծման և զարգացման գործընթացի մասին հայտարարությունը հանդիսանում է ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ և չի համապատասխանում իրականությանը (եթե նույնիսկ ինչ-որ կառույց զբաղվում է այդ հարցով, ապա դա առողջապահության նախարարությունը չէ):

Ուղղաթիռով հիվանդ/նախարար տեղափոխելը դեռ չի նշանակում, որ մենք ունենք կամ մոտ ժամանակներում ունենալու ենք սանիտարական ավիացիա` հիմնադրված առողջապահության նախարարության կողմից:

Ցավում եմ, որ մնացած որոշումներն էլ կիսելու են այս հայտարարության ճակատագիրը...

Հ.Գ. հարցման արդյունքները վերցրել եմ իմ կոլեգա Մարինա Խաչատրյանի էջից:

#իմ_ՊՈՊՈՒԼԻստ_նախարար»

 

Նույն շարքից