IT Հասարակություն 

Մարկ Ցուկերբերգը մտադիր է վաճառել Facebook-ի՝ 2.3 մլրդ արժողությամբ բաժնետոմսերը

analitik.am

Facebook սոցցանցի հիմնադիր-տնօրեն Մարկ Ցուկերբերգը մտադիր է վաճառել ընկերության 41.4 մլն բաժնետոմսերը, որոնց գնային արժեքը կազմում է 2.3 մլրդ դոլար:

Ինչպես հաղորդում է Business Insider-ը՝ Reuters-ին հղումով, այս վաճառքը կկազմի սոցիալական ցանցի 70 մլն A դասի ընդհանուր բաժնետոմսերի առաջարկի մի մասը: Մինչ այս պահը Facebook-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 4 տոկոսով՝ հասնելով 53.54 դոլարի:

 

Այս վաճառքի արդյունքում Ցուկերբերգը կունենա ձայների 56.1 տոկոս՝ նախկին 58.8 տոկոսի փոխարեն: Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ ակնկալում են վաճառքից ստացված եկամտի մեծ մասն օգտագործել 60 մլն B դասի բաժնետոմսերի ձեռքբերման համար իրականացվող գործարքի հետ կապված հարկերի մարման համար:

A դասի յուրաքանչյուր բաժնետոմս տալիս է մեկ ձայնի իրավունք, մինչդեռ B դասի բաժնետոմսերը տալիս են 10 ձայնի իրավունք և ցանկացած պահի կարող են փոխակերպվել A դասի բաժնետոմսերի:

Նույն շարքից