Քաղաքականություն 

ՍԴՀԿ-ի շնորհավորանքը բանակի օրվա առթիվ

analitik.am

Առանց Հայկական Բանակի չկա Հայաստան եւ Արցախ: Այս մասին ասված է Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության տարածած շնորհավորական հայտարարության մեջ:

Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի սպանե՛ր, զինվորնե՛ր: 22 տարի առաջ Արցախյան պատերազմի բովի մեջ ծնունդ առավ Հայկական Բանակը, որը դարձավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության, շարունակականության երաշխավորն ու խորհրդանիշը: Այս տոնական օրը հիրավի խորհրդանշական է բոլորի համար, տոն, որը նշվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում ու բովանդակ Սփյուռքում: Յուրաքանչյուր հայորդի հպարտ է իրեն զգում Հայկական բանակի կազմավորման օրը:

Առանց հայկական բանակի չկա Հայաստան եւ Արցախ:

Առանց հայ զինվորի, չկա խաղաղություն եւ ապահով կյանք:

Մենք՝ բոլորս, ապրում ենք անվտանգ երկրում շնորհիվ Ձեզ՝ սիրելի սպաներ եւ զինվորներ:

Կեցցե Հայաստանն ու Արցախը, Կեցցե Հայկական Բանակը»:

Նույն շարքից