Քաղաքականություն 

Օրվա լուրը

analitik.am

ՌԴ կառավարության օրենսդրական գործունեության հանձնաժողովը  հավանություն է տվել Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագրի վավերացմանը։ Պայմանագիրը ստորգրվել էր 2013թ.  հուլիսի 25-ին Երեւանում, հաղորդվում է կառավարության կայքում։

Նաեւ նախատեսվում է, որ փաստաթուղթը կքննարկվի ՌԴ կառավարության նիստում, ինչից հետո կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:

Պայմանագիրը նախատեսում է ռազմատեխնիկայի եւ սպառազինության մշակման, արտադրման, շահագործման, նորոգման, արդիականացման, օգտագործման ժամկետների երկարացման եւ այլ ոլորտներում փոխգործակցության համար բարենպաստ պայմանների ապահովում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Նախատեսվում է պայմանագրեր կնքել ինչպես ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտ-կազմակերպությունների, այնպես էլ այն կազմակերպությունների միջեւ, որոնք իրավունք չունեն ռազմական նշանակության ապրանքների նկատմամբ արտաքին առեւտրային գործունեություն ծավալել:

Կառավարությունում հիշեցնում են, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի պետական կարգավորումն իրականացվում է ռազմական նշանակության ապրանքների լիցենզավորված  ներկրման եւ արտահանման հիման վրա:

Նույն շարքից