Քաղաքականություն 

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

analitik.am

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը:

«Հակամարտության ընթացքում կառավարությունն անում էր ամեն բան՝ այն խաղաղ կերպով լուծելու համար: Մենք արել ու անում ենք ամեն բան, որպեսզի արյունահեղություն թույլ չտանք, սակայն հակամարտության սրությունն ու վտանգավորությունը մեր քաղաքացիների համար լրացուցիչ ջանքեր է պահանջում»,-ասված է Ազարովի հայտարարությունում:

Հասարակական-քաղաքական փոխզիջման լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու հակամարտության խաղաղ կարգավորման համար վարչապետը որոշել է դիմել հրաժարականի:

Նույն շարքից